Դրոնները կհետեւեն հրաբուխների «վարքագծին»

09:23   27 Մայիս 2020    211

Դժվարամատչելիության եւ ժայթքման բարձր ռիսկի պատճառով ակտիվ հրաբուխների պատկերներ ստանալը մինչ այժմ մեծ խնդիր էր:

Գերմանիայի Երկրաբանական հետազոտությունների կենտրոնի գիտնականները ներկայացրել են Գվատեմալայի Սանտա Մարիա հրաբխի վրայով օպտիկական եւ ջերմային սարքերով մի շարք թռիչքների արդյունքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրոնները օգտագործվել են լավայի գմբեթը՝ լավայի մածուցիկ խցանը դիտելու համար:

Հետազոտողները կարողացել են տեսնել, որ լավայի գմբեթը ցուցաբերում է տարբեր շարժումներ`կախված ժամանակից՝ գմբեթի դանդաղ ընդլայնում ու աճ եւ մածուցիկ լավայի արագ արտահոսք, հայտնում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն:

Այն բանից հետո, երբ գիտնականներն անօդաչուն հագեցրել են տեսախցիկներով, դրանք տարբեր ընդմիջումներով թռել են խառնարանի վրայով՝ չափելով լավայի հոսքի եւ լավայի գմբեթի շարժումները:

Համեմատելով տվյալները՝ երկրաբանները կարողացել են որոշել հոսքի արագությունը, շարժման բնույթը եւ հրաբխի մակերեւույթի ջերմաստիճանը: Այս չափորոշիչները կարեւոր են հրաբուխների վտանգները կանխատեսելու համար: Հետազոտողներին հաջողվել է այս տվյալներից եզրակացություն անել նաեւ լավայի հոսունունակության մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները