Կորոնավիրուսի համավարակից հետո զբոսաշրջիկները զանգվածաբար ցանկացել են մեկուսանալ կղզիներում

09:47   27 Մայիս 2020    227

Բրիտանական Hays Travel զբոսաշրջային գործակալության տերերը, որոնք 2019 թվականին ձեռք են բերել Thomas Cook օպերատորին, հայտնել են կորոնավիրուսի համավարակից հետո արձակուրդը կղզիներում անցկացնելու զբոսաշրջիկների զանգվածային ցանկության մասին:

Այսպես՝ ամուսիններ Ջոն եւ Այրին Հեյսերի տեղեկացմամբ՝ իրենց հաճախորդներն առավել հաճախ ցանկանում են ապագայում մեկուսանալ Իսպանիայում Բալեարյան կղզիներում կամ Նորմանդական կղզիներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մարդիկ իսկապես ցանկանում են փախչել... Եվ նրանք ակտիվորեն ամրագրում են [ուղեւորություններ] ոչ թե այս ամառվա համար, այլ, իհարկե, ապագա ձմռան եւ 2021 թվականի համար»,- նշել է Ջոն Հեյսը:

Նա հստակեցրել է նաեւ, որ այս տարվա ապրիլին ընկերությանը հաջողվել է ավելի շատ ուղեգրեր վաճառել առաջիկա սեզոնների համար, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում: Հեյսերի խոսքով՝ երբ երկրները սկսեցին աստիճանաբար հանել սահմանափակումները, «մարդիկ թունելի վերջում լույս տեսան»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները