Ս. Արաբիայի գլխավոր հետախույզը գահաժառանգ արքայազնի հետապնդման օբյեկտ է դարձել

10:04   27 Մայիս 2020    256

Սաուդյան Արաբիայի գաղտնի ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցը, որը երկար տարիներ ապահովել է թագավորության իշխանությունների կապերը բրիտանական MI6 եւ այլ արեւմտյան հետախուզությունների հետ, իր հարազատների հետ միասին դարձել է հետապնդման օբյեկտ, հաստատում են նախկին արեւմտյան գործակալները։

Սաադ Ջաբրին, ով ժամանակին օգնել էր բացահայտել Արեւմուտքի դեմ «Ալ Քաիդա»-ի դավադրությունը, երեք տարի առաջ փախել է երկրից։ Այդպես նրան հաջողվել է խուսափել ուժային կառույցների հետապնդումներից, որոնք ղեկավարվում էին թագաժառանգ արքայազն Մոհամմադ Բին Սալմանի կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Օմարն ու Սառան մարտի 16-ի լուսաբացին առեւանգվել են տնից։ Հատուկ ծառայությունների 50 գործակալներ եկել են 20 ավտոմեքենաներով եւ ներխուժել տուն, երբ նրանք դեռ քնած են եղել»,- պատմել է Խալիդը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները