Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 150 000-ը

10:55   27 Մայիս 2020    206

Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 6 300 նոր դեպք, ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 151 767-ի։

Գերատեսչության տվյալներով՝ երկրում ներկայում բուժում է ստանում 83 004 մարդ։ Կորոնավիրուսից ապաքինվել է արդեն 64 425-ը (3 935 -ը՝ նախօրեին), մահացել է 4337 մարդ (170-ը՝ նախօրեին), տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախօրեին վարակակիրների ընդհանուր թիվը եղել է 145 380 (մեկ օրում աճը՝ 6 500), իսկ դրա նախորդ օրը՝ 138 845 (մեկ օրում աճը՝ 6 900)։

Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մահարաշտրա նահանգում՝ 54 758 (2 091՝ մեկ օրում), այնուհետև Թամիլնադ՝ 17 728 (646՝ մեկ օրում), Գուջարաթ՝14 821 (361՝ մեկ օրում) նահանգներում։

Ավելի վաղ երկրի ներքին գործերի նախարարությունն ինքնամեկուսացման ռեժիմը մարտի 25-ից երկարաձգել էր մինչև մայիսի 31-ը և նահանգներին հանձնարարական տվել՝ ըստ վարակակիրների թվի տարածքը «կարմիր», «նարնջագույն» և «կանաչ» հատվածների բաժանել։ Նշվում է, որ «կանաչ» և «նարնջագույն» գոտիներում որոշ սահմանափակումներով թույլատրվում է տաքսիների և հասարակական տրանսպորտի, առանձին գործարանների և խանութների գործունեությունը։ Արգելված է ուսումնական և ժամանցային վայրերի աշխատանքը, փակ են նահանգների միջև սահմանները, արգելված է առևտրային մեծ կենտրոնների գործունեությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները