Նոր կորոնավիրուսի հայտնվելը «միայն սառցաբեկորի գագաթն է»

11:26   27 Մայիս 2020    175

Նոր կորոնավիրուսի հայտնվելը «միայն սառցաբեկորի գագաթն է» այն առումով, թե ինչի հետ մարդիկ առաջիկայում կարող են բախվել առանց վարակի նման բռնկումների կանխարգելման միասնական ջանքերի։

Այս մասին հայտարարել է առաջատար չինացի գիտնական Շի Չժենլին, որը մասնագիտանում է չղջիկներից վարակի փոխանցման մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Եթե մենք ուզում ենք կանխել մարդկանց տառապանքները վարակիչ հիվանդության հաջորդ բռնկումից, մենք պետք է նախապես իմանանք վայրի կենդանիներից փոխանցվող այս անհայտ վիրուսների մասին եւ նախապես կանխարգելենք դրանք»,- ասել է նա: «Եթե մենք չուսումնասիրենք (վիրուսները), կարող է լինել այլ բռնկում», - նախազգուշացրել է Շին, ում մամուլը անվանել է «կին-չղջիկ»՝ նրա հետազոտությունների հետ կապված:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները