Բրազիլիայում անվասայլակով համր հաշմանդամը խաղալիք ատրճանակով փորձել է թալանել թանկարժեք զարդերի խանութը

11:32   27 Մայիս 2020    165

Բրազիլիայում անվասայլակով համր հաշմանդամը խաղալիք ատրճանակով փորձել է թալանել թանկարժեք զարդերի խանութը:

Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավային Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Կանելա շրջանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուղեղի կաթվածով 19-ամյա կողոպտիչը խաղալիք ատրճանակը պահել է ոտքերով և վաճառողին գրություն է փոխանցել` պահանջելով իրեն տալ բոլոր փողերը:

Տեղի ունեցածը նկատել է պատահական անցորդը, որը ոստիկանություն է կանչել: Հարցաքննությունից հետո երիտասարդին տեղափոխել են ծնողների մոտ: Դեռևս պարզ չէ՝ արդյոք նա պատասխանատվության կենթարկվի, թե ոչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները