Մակրոնը Ֆրանսիայի ավտոարդյունաբերության զարգացմանն ուղղված նոր փաթեթի մասին է հայտնել

11:58   27 Մայիս 2020    193

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հայտնել է 8 միլիարդ եվրո ծավալով ներդրումային ծրագրի մասին, որի նպատակն է համավարակի ֆոնին նոր թափ հաղորդել երկրի ավտոարդյունաբերությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ծրագրի միջոցով նախատեսվում է կորոնավիրուսի համավարակի հետևանքներից մեծապես տուժած այս ոլորտը զարգացնել և էլեկտրական մեքենաների արտադրությամբ Ֆրանսիան եվրոպական առաջատար երկիր դարձնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մակրոնի խոսքով՝ փաթեթից մեկ միլիարդ դոլարը նախատեսվում է էլեկտրական և հիբրիդային մեքենաների վաճառքի խթանման նպատակով սուբսիդիաների տրամադրմանը հատկացնել։ Նշվում է, որ 2025 թվականին նպատակ է դրվել տարեկան մոտ մեկ միլիոն «կանաչ» մեքենա արտադրել։

Նախագահի խոսքով՝ պատմական այս միջամտության նպատակը ֆրանսիական «վերալիցքավորվող» ավտոարտադրությունը եվրոպայում ամենախոշորը դարձնելն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները