Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Պուտինը նախարարների հետ տեսաժողովի ժամանակ գրիչը զայրացած նետում սեղանին

12:06   27 Մայիս 2020    408

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհների և ջրհեղեղների դեմ պայքարի թեմայով անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ ձեռքում պահած գրիչը զայրացած նետել է սեղանին:

Երկրի ղեկավարը նշել է, որ այսօր արտակարգ իրավիճակները հազարավոր քաղաքացիների համար առաջին պլանում են, նրանք կարող են մնալ առանց ապրելու վայրի, նրանց կյանքին վտանգ է սպառնում: Այս ասելով՝ նախագահըդեմքի դժգոհ արտահայտությամբ գրիչը նետել է սեղանին:

Նիստին նախագահից բացի մասնակցել են նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Չինիչևը, տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինը և մի շարք նահանգապետեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները