ԱՄՆ մայրաքաղաքում արգելել են Անկախության օրվա առթիվ տոնական քայլերթեր իրականացնել

17:55   27 Մայիս 2020    211

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը չի թույլատրի հուլիսի 4-ին նշվող Անկախության օրը տոնական երթեր իրականացնել:

Այս մասին հայտարարել է քաղաքապետ Մյուրել Բոուզերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ իշխանությունները մտադիր են քայլերթերի անցկացումը թույլատրել միայն հասարակական վայրերի բացման առաջին փուլում:

Այնուամենայնիվ, նշվում է, որ պարզ չէ, թե երթեր տեղի կունենա՞ն առանց քաղաքային իշխանությունների թույլտվության: Վաշինգտոնը գտնվում է Կոնգրեսի հսկողության ներքո, ինչպես նաև հանդիսանում է իշխանության դաշնային մարմինների շտաբ-բնակարանը, որոնք պարտավոր չեն ենթարկվել քաղաքապետին:

Բոուզերը նաև հաղորդել է չորեքշաբթի խանութների և հասարակական վայրերի աստիճանաբար բացման ծրագրի վերաբերյալ հայտարարություն անելու մասին: Ենթադրվում է, որ առաջին փուլը կմեկնարկի մայիսի վերջին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները