Թրամփը հայտնել է, որ առաջիկայում կհայտարարի Չինաստանի նկատմամբ կիրառվելիք նոր սահմանափակումների մասին

17:06   27 Մայիս 2020    207

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն անցկացված ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի նկատմամբ հնարավոր սահմանափակումների կիրառման մասին:

Թրամփը մասնավորապես ասել է, որ առաջիկա օրերին հայտարարություն կանի՝ Չինաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Կոնգրեսը քննարկման է ներկայացրել Չինաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը: Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատ է ներկայացրել COVID-19-ի պատասխանատվության մասին օրինագիծը, որը թույլ է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ, եթե երկիրը կորոնավիրուսի բռնկման մասին ամբողջական հաշվետվություն չտա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները