Գերմանիայում թույլատրել են հավաքվել առավելագույնը 10-հոգանոց խմբերով

16:48   27 Մայիս 2020    193

ԳԴՀ-ում Covid-19-ի պատճառով սահմանափակումները մինչև հունիսի 29-ը երկարաձգելու մասին որոշման շրջանակում թույլատրվել է հասարակական վայրերում 10 հոգանոց խմբերով հայտնվել։

Նշվում է, որ նման հայտարարություն է տարածել Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Այս որոշման շրջանակում դաշնային հողերը կարող են պահպանել հաղորդակցման հետ կապված ավելի վաղ գործող սահմանափակումները կամ թույլատրել հասարակական վայրերում մինչև 10 մարդու կամ 2 տնային տնտեսության անդամների ներկայությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 350․000-ը: Վարակվածների թիվն աշխարհում հասել է 5․644․819-ի, որոնցից ակտիվ վարակակիր են 2․886․282-ը: Ապաքինվել է 2․408․455 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները