Հռոմի իշխանությունները հունիսից զբոսաշրջիկներին կթույլատրեն այցելել Կոլիզեում

12:22   27 Մայիս 2020    180

Հռոմի իշխանությունները որոշել են զբոսաշրջիկներին և քաղաքի բնակիչներին կրկին թույլատրել այցելել երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Կոլիզեումը, որի գործունեությունն ավելի քան երկու ամիս կորոնավիրուսի համավարակի հետևանքով կասեցված է եղել։

Համալիրի տնօրինության որոշման համաձայն՝ առաջիկայում Կոլիզեում այցելելու համար անհրաժեշտ կլինի նախնական գրանցում իրականացնել։ Միևնույն ժամանակ համալիրի մուտքի մոտ աշխատակիցները զբոսաշրջիկների ջերմությունը կչափեն ու դիմակներ կբաժանեն նրանց, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ հունիսի սկզբին Կոլիզեումից բացի նաև թույլատրելի կլինեն այցելությունները Հռոմի ֆորում և Պալատին բլուր։

Իտալիայում համավարակի սկզբից ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 230 000 դեպք, մահացել է ավելի քան 33 000, ապաքինվել ավելի քան 140 000 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները