Թրամփը խոստացել է մի քա նի օրից Չինաստանին «հզոր պատասխան» տալ Հոնկոնգում կատարվող գործողությունների համար

12:38   27 Մայիս 2020    228

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Չինաստանի դեմ կոշտ միջոցների մասին հայտարարել՝ կապված Հոնկոնգում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

«Մենք հենց հիմա էլ ինչ-որ բան կանենք: Կարծում եմ՝ ձեզ համար դա շատ հետաքրքիր կլինի, բայց ես հիմա դրա մասին չեմ խոսի, ես դրա մասին կասեմ մի քանի օրից»,-ասել է Թրամփն ի պատասխան այն հարցի, թե արդյոք Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Պեկինի նկատմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատժամիջոցների մասին հարցին Թրամփը բացասական է պատասխանել, բայց հայտարարել է, որ ձեռնարկվելիք քայլը ինչ-որ «հզոր» բան կլինի:

Միևնույն ժամանակ տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը քննարկում է «չինացի մի շարք պաշտոնյաների և չինական ընկերությունների ու ֆինանսական ինստիտուտների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը», խոսքը կարող է լինել նրանց ակտիվների սառեցման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները