Բրիտանիայի վարչապետը կողմ է արտահայտվել հետաքննությանը՝ կորոնավիրուսի ծագումը բացահայտելու համար

12:44   27 Մայիս 2020    218

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը համաձայնել են նոր կորոնավիրուսի ծագումը բացահայտելու համար միջազգային հետաքննության անհրաժեշտության շուրջ:

Այս մասին նշվում է կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ, որը տարածվել է երեքշաբթի Ջոնսոնի եւ Հեբրեյեսուսի Հեբրիուսի զրույցից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վարչապետը եւ դոկտոր Թեդրոսը համաձայնության են եկել կորոնավիրուսի բռնկման աղբյուրը բացահայտելու համար անկախ հետաքննություն անցկացնելու կարեւորության շուրջ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք հաշվի առնել անցյալի փորձը եւ կանխել հետագա համավարակները», - նշվում է փաստաթղթի տեքստում:

Երեքշաբթի Ջոնսոնը խոսել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ՝ շեշտելով, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է վիրուսի դեմ միջազգային պայքարի համակարգմանն ուղղված ՄԱԿ-ի եւ ԱՀԿ ջանքերին:

ԱՀԿ-ի 73-րդ նստաշրջանն անցկացվել է հեռակոնֆերանսի միջոցով մայիսի 18-19-ը Ժնեւում: Դրա արդյունքում բանաձեւ էր ընդունվել, որը, մասնավորապես, կոչ է անում գնահատել միջազգային արձագանքման միջոցները համավարակին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները