Չինաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք են հայտնաբերել

15:34   27 Մայիս 2020    208

Չինաստանում 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք և 28 անախտանիշ վարակակիրներ:

Հաղորդվում է, որ 1 օրում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 3 պացիենտ, իսկ մահվան դեպքեր չեն եղել: Վարակման հայտնաբերված 1 դեպքը բերովի է: Այն գրանցվել է Շանհայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդհանուր առմամբ համավարակից ի վեր Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 82 993 մարդ, 78 280-ն ապաքինվել է, 79-ը շարունակում է հիվանդանոցներում մնալ, իսկ 4634 մարդ մահացել է: Բերովի դեպքերը 1732-ն են, ապաքինվել է 1687 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները