ԱՄՆ-ն կարող է միջուկային փորձարկումներ անցկացնել «ամիսների ընթացքում». Պենտագոն

14:46   27 Մայիս 2020    211

ԱՄՆ-ն պատրաստ կլինի միջուկային փորձարկումներ անցկացնել «ամիսների ընթացքում», եթե նախագահից համապատասխան կարգադրություն ստանա, չորեքշաբթի հայտարարել է պաշտպանության նախարարի միջուկային հարցերով տեղակալի օգնականի պաշտոնակատար Դրյու Ուոլթերը։

Նրա խոսքով՝ եթե նախագահը հրամայի միջուկային փորձարկումներ անցկացնել տեխնիկական կամ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, նման ժամկետներում կարելի է «տվյալների հավաքագրման սահմանափակ հնարավորություններով շատ արագ փորձարկում անցկացնել»։

«Կարծում եմ՝ դա կարող է տեղի ունենալ համեմատաբար օպերատիվ կերպով»,- ասել է Ուոլթերը:

Աելի վաղ Washington Post-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմում քննարկվել է 1992 թվականից ի վեր առաջին միջուկային փորձարկումը անցկացնելու հնարավորությունը։

Պարբերականի տվյալներով՝ այդ հարցը անցած քննարկվել է ազգային անվտանգությամբ զբաղվող գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ։ Քննարկման համար առիթ են դարձել այն խոսակցությունները, որ Ռուսաստանն ու Չինաստանը փոքր հզորության միջուկային զենքի փորձարկումներ են իրականացնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վարչակազմի աղբյուրի կարծիքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Մոսկվային և Պեկինին ցույց տալ, որ կարող է «արագ փորձարկումներ» անցկացնել, ինչը կարող է օգտակար լինել հրթիռամիջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունների տեսանկյունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները