Ճապոնիան պլանավորում է զբոսաշրջիկներին փոխհատուցել ուղևորության արժեքի մի մասը

14:08   27 Մայիս 2020    220

Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են փոխհատուցել զբոսաշրջիկների ուղևորության ծախսի մի մասը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ճապոնիայում զբոսաշրջության հարցերով գործակալությունն առաջարկել է ոլորտին 12,5 մլրդ դոլար սուբսիդիա տրամադրելու նախագիծ: Նշվում է, որ այս միջոցները պետք է ծախսվեն զբոսաշրջիկներին գրավելու համար:

Գաղափարի իրականացման մեկնարկը նախատեսված է հուլիսից: Նախագծի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, սակայն «The Japan Times»-ը նշում է, որ առաջարկվում է փակել հյուրերի ծախսերը 50 տոկոսի չափով՝ կախված ուղևորության արժեքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները