Իսպանական Իբիցա կղզին «պատվել» է ասիական վտանգավոր վագրային մոծակներով

18:33   27 Մայիս 2020    208

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ամայացած իսպանական Իբիցա կղզու որոշ հատվածներ ասիական վտանգավոր վագրային մոծակներով են պատվել։

Առողջապահության ոլորտի մասնագետների համաձայն՝ խոնավ պայմաններում այս մոծակների բազմացման համար 10-12 օր է հարկավոր, ուստի ենթադրվում է, որ դրանք զբոսաշրջիկների բացակայության պայմաններում իրենց գործունեությունը դադարեցրած հյուրանոցների և հանգստյան գոտիների չմաքրվող ու չախտահանվող լողավազաններում են բազմանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ այս մոծակները մարդկանց կարող են փոխանցել վտանգավոր հիվանդություններ՝ Դենգե տենդ, Զիկա վիրուս, Արևմտյան Նեղոսի տենդ և այլն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները