Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ երիտասարդ կորցրել է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով

18:41   27 Մայիս 2020    190

Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ երիտասարդ կորցրել է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով, իսկ նրանց զբաղվածությունը, որոնք շարունակել են աշխատել, կրճատվել է 23%-ով:

Այս մասին ասված է մայիսի 27-ին հրապարակված Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ուսումնասիրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համաձայն կորոնավիրուսի շրջանում զբաղվածության վերաբերյալ ԱՄԿ մոնիթորինգի՝ համավարակի հետևանքները փետրվարի սկզբից երիտասարդության շրջանում հանգեցրել են գործազրկության աճի, ընդ որում՝ աղջիկներն ավելի շատ են տուժել, քան տղամարդիկ:

Համավարակը հանգեցրել է նրան, որ երիտասարդները ոչ միայն կորցնում են աշխատանքը, այլ նաև խախտվում է նրանց կրթական գործընթացն ու մասնագիտական պատրաստությունը, ինչպես նաև լուրջ խոչընդոտներ են առաջանում նրանց համար, ովքեր նոր պետք է մուտք գործեն աշխատաշուկա կամ տեղափոխվեն մի աշխատանքից մյուսին:

ԱՄԿ տվյալներով՝ 2019 թվականին երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը կազմել է 13,6% և արդեն այն ժամանակ գերազանցել է ցանկացած այլ խմբի ցուցանիշը: Աշխարհում գործազուրկ, չկրթված, մասնագիտական պատրաստություն չանցած շուրջ 267 միլիոն երիտասարդ կա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները