Burger King-ը հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար ստեղծել է «սոցիալական հեռավորություն ապահովող գլխարկներ»

19:08   27 Մայիս 2020    208

Վերջին մի քանի օրերին ամբողջ աշխարհում հաճախորդների առջև իրենց դռներն են բացել մի շարք խոշորագույն արագ սննդի ցանցեր։

Գերմանիայում արագ սննդի ցանցը հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար ստեղծել է զվարճալի «սոցիալական հեռավորություն ապահովող գլխարկներ», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Սոցիալական հեռավորություն, բայց նորաձև»,- Twitter-ում լուսանկարին կից գրել է արագ սննդի ցանցը։

Լուսանկարը ժամերի ընթացքում հազարավոր հավանումներ է ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները