ԱՄՆ-ը իրավունք չունի միջամտել անկախ պետությունների միջեւ օրինական գործարքներին

19:28   27 Մայիս 2020    201

Միացյալ Նահանգները իրավունք չունի միջամտել անկախ պետությունների միջեւ օրինական գործարքներին։

«Ամերիկացիները փորձում են միջամտել երկու բարեկամական երկրների միջեւ նավթի առեւտրին, թեեւ դա նրանց հետ ոչ մի առնչություն չունի»,- կառավարության նիստում իր ելույթում հայտարարել է Ռոհանին՝ նկատի ունենալով իրանական հինգ տանկերներից երեքի ժամանումը Վենեսուելա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքերով՝ իրանական պաշտոնատար անձանց եւ մարմինների միասնականությունը ազգային շահերի բանալին է։ «Եթե չլիներ միասնականություն կառավարության, այլ ստորաբաժանումների եւ զինված ուժերի միջեւ, ամերիկացիները կկարողանային հաջողել իրենց ագրեսիայում»,- ասել է նա՝ խոսելով 2019թ․ հուլիսին «Ադրիանա Դարյա» տանկերի անօրինական գրավման մասին։

ԱՄՆ-ը քննադատել է մատակարարումները

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները