13-ամյա ամերիկացին 2 տարում 4 գիտական աստիճան է ստացել

20:16   27 Մայիս 2020    197

Կալիֆոռնիայի բնակիչ Ջեք Ռիկոն13 տարեկանում արդեն 4 գիտական աստիճան է ստացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ պատանին 11 տարեկանում ընդունվել է Կալիֆոռնիայի Ֆուլերթոն քաղաքի քոլեջը (Fullerton College): Երկու տարում նա հաջողացրել է չորս գիտական աստիճան ստանալ:

«Ես 13 տարեկան եմ և իհարկե չեմ ցանկանում ամեն ինչ վազելով հասցնել: Ես դեռ փորձում եմ գլուխ հանել այս ամենից, բայց ցանկանում եմ կենտրոնանալ ուսմանս վրա: Դա այն ամենն է, ինչ ուզում եմ անել»,- ասել է Ջեքը:

Նա պատրաստվում է ընդունվել Նևադայի համալսարան ամբողջական կրթաթոշակով և մտադիր է բակալավրի աստիճան ստանալ պատմության ոլորտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները