Ճապոնիայում հուլիսի 1-ից կսկսեն գումար տալ զբոսաշրջիկներին երկիր այցելելու համար

20:43   27 Մայիս 2020    179

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ամենօրյա վաուչերներ տրամադրել զբոսաշրջիկներին 185 դոլարի չափով, որը նրանք կկարողանան ծախսել երկրում հանգստանալու համար:

«Ճապոնիա ժամանող զբոսաշրջիկներին Go To Travel նախաձեռնության շրջանակներում կարող են օրական 20 000 իենի ($185) չափով դրամաշնորհ տրամադրել»,- ասվում է որոշման մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ տրամադրվելիք դրամական միջոցները կիսով չափ կփակեն զբոսաշրջիկների ծախսերը: Վաուչերները հնարավոր կլինի ծախսել ռեստորան, բար և խանութներ այցելելու վրա: Այն ստանալու համար անհրաժեշտ կլինի հյուրսանոցում ամրագրում անել և տոմս գնել դեպի Ճապոնիա:

Ծրագիրը նախատեսվում է իրագործել հուլիսի 1-ից: Նախաձեռնության իրականացմանը կառավարությունը 12.5 մլրդ դոլար կհատկացնի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները