Ֆրանսիան արգելել է հիդրոքսիքլորոխինը որպես COVID-19-ով պացիենտների բուժման միջոց

21:22   27 Մայիս 2020    413

Ֆրանսիական կառավարությունը չեղարկել է հրամանագիրը, որը թույլ է տալիս հիվանդանոցների բժիշկներին, որպես COVID-19պացիենտների բուժման միջոց, նշանակել հիդրոքսիքլորոխին։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՀԿ-ն հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցնում է մալարիայի դեմ դեղամիջոցի զանգվածային փորձարկումը COVID-19-ով պացիենտների վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հրամանագրի չեղարկումը, որը փաստացի նշանակում է, որ դեղամիջոցն այժմ արգելված է, հայտարարվել է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ եւ հաստատվել է առողջապահության նախարարության կողմից։

Մարտի վերջին Ֆրանսիան թույլ էր տվել հիդրոքսիքլորոխինի օգտագործումը, որը մալարիայից բացի, թույլատրվում է գայլախտի եւ ռեւմատիկ արտրիտի բուժման համար, հատուկ իրավիճակներում՝ նոր կորոնավիրուսով պացիենտների համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները