Ֆրանսիացի գինեգործները մտադիր են 5000 շիշ շամպայն նվիրել առաջնագծում պայքարող բուժաշխատողներին

21:38   27 Մայիս 2020    234

Ֆրանսիացի խաղողագործները հայտարարել են, որ մտադիր են շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ առաջնագծում մարտնչող բուժաշխատողներին՝ նրանց անվճար 5000 շիշ շամպայն տրամադրելով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին երեքշաբթի հայտարարել են Ֆրանսիայի շամպայնագործների միության 600 անդամներ նախատեսում են շամպայնի շշերը առողջապահության ոլորտի աշխատակիցներին առաքել հունիսին:

«Շամպայնը հաջողության, համընդհանուր ուրախության և եղբայրական տոնախմբության խորհրդանիշն է: Այդ պատճառով ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց, ովքեր կյանքեր են փրկել և շամպայն նվիրել համանուն մարզի հիվանդանոցներին»,- ասվում է միության հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները