Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը գլոբալ ճանապարհորդությունների 70% անկում է կանխատեսում այս տարի

21:45   27 Մայիս 2020    153

Համաշխարհային զբոսաշրջությունը, կանխատեսումների համաձայն, կարող էայս տարի 70 տոկոսով անկում գրանցել նախորդ տարվա համեմատ:

«Նախկինում համաշխարհային ճգնաժամերի հետևանքով զբոսաշրջության անկումը կազմել էր 10-20 տոկոս, սակայն «Քովիդ-19» կորոնավիրուսի համավարակի ստեղծած իրավիճակն ավելի վատ է»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին Մադրիդում կայացած տեսաասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ այս ամռան ընթացքում մարդիկ ավելի շատ կճամփորդեն ցամաքով, քան կօգտվեն օդային տրանսպորտից, ինչպես նաև գյուղական և լեռնային զբոսաշրջությունը կնախընտրեն լողափում հանգստանալուն:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից ենթադրում են, որ միջազգային չվերթներն ավելի մեծ ծավալների կհասնեն սեպտեմբերին, եթե կորոնավիրուսը վերահսկողության տակ լինի այդ ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները