Ճապոնիան 1.1 տրիլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի խթանման նպատակով

22:15   27 Մայիս 2020    221

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաստատել է նոր 1.1 տրիլիոն դոլարի խթանման միջոցների փաթեթը, որը զգալի ուղիղ ծախսեր է ներառում՝ կորոնավիրուսով պայմանավորված աշխարհի երրորդ խոշոր տնտեսության խորը անկումը կանխելու համար:

117 տրիլիոն իենի միջոցառումների փաթեթը մասամբ կֆինանսավորվի եւս մեկ լրացուցիչ բյուջեով: Ապրիլին իշխանություններն արդեն իսկ 117 տրիլիոն իենի խթանում են տրամադրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր փաթեթի ընդունումից հետո Ճապոնիայի ընդհանուր ծախսերը կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարի համար 234 տրիլիոն իեն (2.18 տրիլիոն դոլար) կկազմեն՝ երկրի ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը:

Համախառն ծախսերը կորոնավիրուսի դեմ պայքարի խոշորագույն հարկաբյուջետային փաթեթներից մեկը կդառնա աշխարհում՝ իր չափով մոտենալով ԱՄՆ-ի 2.3 տրիլիոն դոլարի օգնության ծրագրի չափին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները