Կիպրոսը պարտավորվում է հոգալ COVID-19-ի դրական թեսթերով զբոսաշրջիկների ծախսերը

22:38   27 Մայիս 2020    221

Կիպրոսը պարտավորվում է հոգալ նրանց ծախսերը, ում մոտ արձակուրդի ընթացքում կորոնավիրուս կհայտնաբերվի:

Կիպրոսի կառավարությունը հայտարարում է, որ կփակի COVID-19-ով հիվանդների եւ նրանց ընտանիքների կացարանի, սննդի, ըմպելիքների եւ դեղամիջոցների ծախսերը: Պացիենտներին անհրաժեշտ կլինի վճարել տաքսիով օդանավակայան հասնելու եւ դեպի տուն թռիչքի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

100 մահճակալով հիվանդանոցը կսպասարկի բացառապես թեսթերի դրական արդյունքներով արտասահմանցիներին: Թոքերի օդափոխության 200 սարքերով հագեցած շուրջ 112 վերակենդանացման բաժանմունքներ նախատեսված կլինեն ծանր հիվանդների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները