Շվեյցարիան ծրագրում է բացել սահմանները բոլոր հարևանների հետ, բացի Իտալիայից

22:55   27 Մայիս 2020    232

Բացի այդ, մարտին հայտարարված արտակարգ դրությունը չեղյալ կհայտարարվի հունիսի 19-ին:

Շվեյցարիան մտադիր է է իր բոլոր հարևանների համար բացել սահմանները, բացառությամբ Իտալիայի, և թույլ կտա հանրային հավաքների անցկացումը՝ որպես կարանտինի թուլացման մաս:

Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ մինչև 300 մարդու մասնակցությամբ հանրային ​​և մասնավոր միջոցառումները և մինչև 30 հոգու կանոնավոր հանդիպումները թույլատրվելու են հունիսի 6-ից: Այս պահին արգելվում է ավելի քան 5 մարդու մասնակցությամբ հանդիպումները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շվեյցարիան նաև ցանկանում է վերականգնել Շենգենյան այլ անդամ երկրների հետ մարդկանց ազատ տեղաշարժը մինչև հուլիսի 6-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները