Tesla-ն պահանջարկի անկման պատճառով էլեկտրաքարերի գները նվազեցրել է

12:35   28 Մայիս 2020    253

Իլոն Մասկի ընկերությունը Tesla մոդելի գների շտկումներ է արել. էլեկտրաքարերի գինը նվազել է 6 տոկոսով:

Քայլը թելադրված է համավարակի առաջացրած ճգնաժամի պատճառով ավտոմեքենայի պահանջարկի նվազմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եթե ավելի վաղ Tesla Model S սեդանն արժեր 79 990 դոլար, ապա հիմա մոդելը կարելի է գնել 5 հազար դոլարով ավելի էժան: Նույն գումարով ավելի հասանելի է դարձել Model X քրոսովերը: Model 3-ի գինը նվազել է 2 հազար դոլարով:

Tesla-ն Չինաստանում եւս գների փոփոխություն է կատարել. Model S-ի եւ Model X-ի նախկին գներից հանած 4 տոկոս: Model 3 սեդանի գինն անփոփոխ է մնացել, քանի որ այն թողարկվում է երկրի տարածքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները