Այֆոնները կարող են ընդհանրապես անլար դառնալ

10:16   28 Մայիս 2020    192

Apple ընկերությունը, որը 2016-ին այֆոնները զրկել է ականջակալների համար 3,5 մմ-անոց աուդիոմուտքերից, կարող է իր սարքերը ամբողջովին անլար դարձնել:

Ապագա մոդելները, հավանաբար, չեն ունենա նույնիսկ լիցքավորելու եւ տվյալների փոխանցման համար մուտքեր: Այսպիսի կարծիք է հայտնել է Fudge անունով Twitter-ի առաջատար օգտատերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա տվյալներով՝ պայմանական iPhone 12-ները, որոնք կթողարկվեն այս աշնանը, կդառնան Lightning մուտքով Applel-ի վերջին սմարթֆոնները։ Արդեն 2021-ին iPhone 13-ները կստանան «խելացի» մագնիսական Smart Connector ինտերֆեյս, ինչպես iPad Pro-ինն է, ինչը հնացած կդարձնի Lightning մուտք օգտագործող բոլոր աքսեսուարները։

Նման հայտարարություն ավելի վաղ արել էր TF International Securities-ի հեղինակավոր վերլուծաբան Մին Չի Կուոն, որը միշտ ճիշտ կանխատեսումներ է անում Apple-ի ապագա նորույթների հետ կապված։ Նա ակնկալում է, որ ընդհանրապես անլար կլինի առնվազն մեկ, iPhone 13-ի ավագ մոդելը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները