Ո՞ր պարամետրերի վրա պետք է ուշադրություն դարձնել նոութբուք ընտրելիս

10:39   28 Մայիս 2020    212

«Յանդեքս.Մարկետի» փորձագետները պատմել են, թե ո՞ր պարամետրերի վրա պետք է ուշադրություն դարձնել նոութբուք ընտրելիս:

Նրանց կարծիքով՝ առաջին հերթին պետք է նայել էկրանի անկյունագծին, օպերատիվ հիշողությանն ու մարտկոցի աշխատանքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել 15,6 դյույմ անկյունագծով նոութբուքներ: Այն հարմար է ինչպես աշխատանքի, այնպես էլ խաղերի համար: 17 դյույմով նոութբուքը լավ տարբերակ է տան համար:

Եվ իհարկե, որքան շատ օպերատիվ հիշողություն, այնքան լավ: Կինոդիտման համար բավական է 4-6 ԳԲ, իսկ աշխատանքի համար՝ 8-12 ԳԲ:

Փորձագետները նշում են, որ ժամանակակից նոութբուքերում մարտկոցները նախատեսված են միջինում 8-10 ժամ առանց լիցքավորման աշխատանքի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները