Բրիտանիայում սատկել է ռեկորդային չափերի գայլաձուկ

10:43   28 Մայիս 2020    222

Բրիտանական Նորթ-Յորքշիր կոմսությունում հայտնաբերել են ռեկորդային չափերի սատկած գայլաձուկ:

Ձուկը սատկել է բնական պատճառով այն ժամանակահատվածում, երբ Մեծ Բրիտանիայում մտցվել էին կարանտինային միջոցառումներ, որոնք, ի թիվս այլոց, արգելում էին նաեւ ձկնորսությունը: Գայլաձուկը կշռում էր 24 կգ, իսկ երկարությունը կազմում էր մոտ 120 սմ: Ենթադրվում է, որ ձուկը 11 տարեկան էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեծ Բրիտանիայում որսված ամենախոշոր գայլաձուկը կշռել է 21,2 կգ, այսինքն՝ գրեթե 3 կգ-ով պակաս: Ռեկորդը սահմանվել էր 1992 թվականին Ուելսում: Համաշխարհային ռեկորդակիր է համարվում 26,7 կգ քաշով գայլաձուկը, որին 2019 թվականին որսել էր չեխ ձկնորս Լուկաս Մատեյկան:

Ձկանը հայտնաբերել է պատվերի մասնավոր ձկնորսական ընկերության տեր Բրայան Մորլանդը շան հետ զբոսնելիս: Գայլաձուկն ընկած էր արհեստական լճակի ափին: Մորլանդի կարծիքով՝ նա սատկել է ձկնկիթ դնելիս:

Ավելի վաղ հաղորդվում էր ԱՄՆ Մինեսոտա նահանգից ձկնորսի մասին, որը որսել էր մարդաչափ գայլաձկան: Բնական պաշարների տեղական դեպարտամենտը ռեկորդը գրանցել էր եւ որսված գայլաձուկը համարել նահանգի պատմության մեջ ամենաերկարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները