Կորոնավիրուսը ռոբոտների համար նոր աշխատատեղեր է ստեղծել

10:52   28 Մայիս 2020    192

Երբ Հարավային Կորեային հաջողվեց զսպել կորոնավիրուսի բռնկումը, երկիրը սոցիալական հեռավորության պահպանման ինտենսիվ կանոններից դանդաղորեն անցում է կատարում նրան, ինչը կառավարությունն անվանում է «առօրյա կյանքի հեռավորության պահպանում», փոխանցում է «Պոպուլյարնայա մեխանիկան»:

Հենց այս պատճառով են տեղական իշխանությունները ներդնում ռոբոտների, որոնք կկարողանային մարդկանց օգնել պահպանել սոցիալական հեռավորությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համակարգը, որն օգտագործում է ռոբոտացված ձեռք սուրճ պատրաստելու համար եւ ծառայող ռոբոտի, կարող է պատրաստել սուրճի 60 տարատեսակներ եւ ըմպելիքը հաճախորդներին մատուցել: Ռոբոտ-մատուցողը կարող է նաեւ շփվել, փոխանցել տվյալներն այլ սարքերի եւ ինքնավար տեխնոլոգիա ունի սրճարանի ներսում լավագույն երթուղիները հաշվարկելու համար:

Այսպիսի «աշխատակիցների» արագությունը նույնպես ցնցող է, կրպակի միջոցով ձեւակերպված 6 ըմպելիքի պատվերը տեւել է ընդամենը 7 րոպե: Արտադրողը մտադիր է այս տարի ռոբոտներով ապահովել ավելի քան 30 սրճարանի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները