Ավելի քան 12 000 աշխատակից. Boeing-ը զանգվածային կրճատումներ է իրականացնում

11:16   28 Մայիս 2020    198

Ամերիկյան Boeing օդատիեզերական ընկերությունը որոշել է ավելի քան 6 700 աշխատակցի աշխատանքից հեռացնել, ինչի մասին ասվում է ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Դևիդ Քելհունի հայտարարությունում:

«Մենք ավարտել ենք ինքնակամ կրճատումների ծրագիրը, որի մասին հայտարարել էինք նախորդ ամիս: Հիմա մենք հասել ենք այն տխուր պահին, երբ ստիպված ենք հարկադիր կրճատումների ծրագրին անցնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս շաբաթ մենք 6 770 հոգուց բաղկացած աշխատողների առաջին խմբին կտեղեկացնենք կրճատման մասին»,-ասել է պաշտոնյան:

Նա մանրամասնել է, որ խոսքն ԱՄՆ-ում գտնվող աշխատակիցների մասին է:

Ընկերությունն ապրիլին հայտնել էր, որ մինչև տարվա վերջ ամբողջ աշխարհում կկրճատի իր աշխատուժի տասը տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները