ԱՄՆ-ը հրաժարվել է Իրանի հանդեպ որոշ պատժամիջոցների սահմանումը հետաձգելու իր որոշումից

12:08   28 Մայիս 2020    224

Միացյալ Նահանգները հրաժարվել է Իրանի հանդեպ որոշ պատժամիջոցների սահմանումը հետաձգելու իր որոշումից, որը թույլ կտար ռուսական, չինական եւ եվրոպական ընկերություններին շարունակել աշխատանքը որոշ իրանական միջուկային օբյեկտներում։

Այս ընկերություններին 60 օր կտրվի, որպեսզի վերջնականապես ավարտեն իրենց գործունեությունը տվյալ օբյեկտներում։ Այս մասին ասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Որոշումը վերաբերում է Արակ քաղաքում ծանր ջրի վրա իրանական հետազոտական ռեակտորի գործունեությանը, Թեհրանում հետազոտական ռեակտորի համար հարստացված ուրանի տրամադրմանը եւ այլ երկրներին Իրանից մշակված միջուկային վառելիքի փոխանցմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները