Հս. Կորեայում Բրիտանիայի դեսպանատունը ժամանակավորապես փակվել է

15:08   28 Մայիս 2020    245

Հյուսիսային Կորեայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը, դիվանագիտական առաքելության ամբողջ անձնակազմը լքել է երկիրը:

«Մայիսի 27-ին Փհենյանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ժամանակավորապես փակվել է։ Ամբողջ դիվանագիտական անձնակազմը այժմ լքել է ԿԺԴՀ-ն»,- թվիթերյան իր օգտահաշվում է գրել Կրուկսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փետրվարի 4-ին Հս․ Կորեայի իշխանությունները դիվանագիտական կորպուսի անդամներին արգելել էին մուտք գործել կամ դուրս գալ երկրի սահմաններից, արտասահմանյան դիվանագիտական առաքելության նոր ներկայացուցիչների մուտքն ու ելքը երկիր նույնպես թույլատրելի չի եղել։ Նշվում է, որ հարկադրված կամ անկախ դիվանագետների կամքից աշխատանքային այցը Փհենյան թույլատրելի է եղել միայն մուտքի կետերում 15-օրյա կարանտինային ռեժիմի սահմանումից հետո։

Ավելի ուշ՝ փետրվարի 13-ին, Հս․ Կորեան կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված իրենց երկրի տարածքը հատած բոլոր օտարերկրյա քաղաքացիերի համար սահմանել էր 30-օրյա կարանտինային ռեժիմ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները