Հոնկոնգն այլևս ինքնավարություն չէ. Պոմպեո

13:48   28 Մայիս 2020    199

ԱՄՆ Պետքարտուղարությունը, վերլուծելով Չինաստանում տիրող իրավիճակը, այլևս չի կարծում, որ Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը պահպանում է ինքնավարության զգալի աստիճանը Չինաստանի հետ հարաբերություններում:

«Ես հայտնել եմ Կոնգրեսին, որ Հոնկոնգը, հաշվի առնելով այնտեղ տիրող իրավիճակը, այլև ինքնավարություն չունի Չինաստանի նկատմամբ: Միացյալ Նահանգներն աջակցում է Հոնկոնգի ժողովրդին»,- Պոմպեոն գրել է Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պետքարտուղարի հաղորդագրության մեջ, որն ավելի ուշ տարածել է Պետքարտուղարության մամլո ծառայությունը, կրկին քննադատության է ենթարկվում Չինաստանում մշակվող օրինագիծը Հոնկոնգում ազգային անվտանգության պաշտպանության մասին:

«Պեկինի սարսափելի որոշումը վերջինն է այն գործողությունների շարքից, որոնք սկզբունքորեն խախտում են Հոնկոնգի ինքնավարությունն ու ազատությունը, ինչպես նաև Չինաստանի խոստումները Հոնկոնգի ժողովրդին Չին-բրիտանական համատեղ հռչակագրի շրջականերում»,- շեշտել է Պոմպեոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները