Բժիշկը բացատրել է, թե ինչպես է հնդկական նահանգը հաջողություն գրանցել կորոնավիրուսի դեմ պայքարում

14:37   28 Մայիս 2020    238

Հնդկաստանի Կերալա նահանգում կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունը հիվանդության բռնկմանը բազմակողմանի պատրաստվածության մեջ է, ինչպես նաև 2018թ. Նիպահ վիրուսի դեմ հաջող պայքարը:

Հնդկաստանի հարավում գտնվող նահանգը 21-րդն է տարածքով և 8-րդը բնակչության թվով: Այստեղ 38 000 քառ. կմ տարածում բնակվում է ավելի քան 33 մլն մարդ: Վերջին տվյալների համաձայն՝ նահանգում վարակման 963 դեպք է արձանագրվել, որոնցից 542-ն ապաքինվել են, 6-ը՝ մահացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեզ մոտ ավելի վաղ փորձ է եղել, որը ձեռք ենք բերել Նիպահ վիրուսի պատճառով: 2018թ. նահանգում այդ հիվանդության բռնկում էր տեղի ունեցել: Այդ իսկ պատճառով, երբ սկսվել է կորոնավիրուսի համաճարակը, կառավարությունը գիտեր ինչ անել: Նահանգի իշխանությունները վաղ փուլում մեկուսացման ռեժիմ սահմանեցին, կոչ արեցին սոցիալական հեռավորություն պահպանել: Դա օգնել է զսպել վարակի տարածումը, թեև Կերալայում այն սկսվել էր բոլորից շուտ»,- բացատրել է բժիշկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները