Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի վարակի երկու նոր դեպք է գրանցվել

14:41   28 Մայիս 2020    210

Անցած 24 ժամվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի երկու նոր դեպք և 23առանց ախտանշանների դեպք, ապաքինվել է ութ հիվանդ, մահվան դեպքեր չկան, ասված է Չինաստանի առողջապահական հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկու նոր դեպքերն էլ դրսից են բերված և գրանցվել են Շանհայում և Ֆուցզյան նահանգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդհանուր առմամբ, համավարակի ողջ ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 82995 դեպք, ապաքինվել է 78 288 մարդ, 73-ը դեռ հիվանդանոցներում են, մահացել է 4634 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները