ԵՄ-ը կարող է 1,3 տրիլիոն եվրո ծախսել պանդեմիայից հետո տնտեսության վերականգնման համար

18:17   28 Մայիս 2020    237

ԵՄ-ը կարող է 1,3 տրիլիոն եվրո ծախսել պանդեմիայից հետո տնտեսության վերականգնման համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը:

«Եվրահանձնաժողովն առաջարկել է վերականգնման հիմնադրամ ստեղծել 750 մլրդ եվրոյի չափով: Այդ հիմնադրամը կհամալրի 540 մլրդ եվրոյի չափով պանդեմիայի հակազդեցության ծրագիրը, որը կթողարկվի հունիսի 1-ից»,-ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իր հերթին, տնտեսության հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին նշել է, որ միջոցները կուղղվեն ԵՄ պետությունների տնտեսությունների վերաձեւավորմանը:

Եվրահանձնաժողովի առաջարկած վերականգնման ծրագիրը պետք է ստանա Եվրախորհրդարանի եւ ԵՄ բոլոր 27 երկրների հավանությունը:

Եվրահանձնաժողովի կանխատեսմամբ՝ 2020 թվականին ԵՄ տնտեսության անկումը կկազմի պատմության մեջ ռեկորդային 7,7%:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները