Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան եւ Կանադան Հոնկոնգի մասին օրենքի համար քննադատել են Չինաստանին

18:26   28 Մայիս 2020    281

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան եւ Կանադան քննադատել են Չինաստանին Հոնկոնգի հանդեպ ազգային անվտանգության մասին օրենքի համար, որը, նրանց խոսքերով, սպառնում է ազատությանը եւ խախտում նախկին գաղութի ինքնավարության մասին 1984թ․ չին-բրիտանական համաձայնագիրը։

Հոնկոնգը ծաղկում էր ինչպես ազատության պատվար»,- հայտարարել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան եւ Կանադան՝ հավելելով, որ «իրենք խորը մտահոգված են Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենք մտցնելու Պեկինի որոշմամբ», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Չորս երկրները հայտարարել են, որ նոր օրենսդրությունը «կսահմանափակի Հոնկոնգի մարդկանց ազատությունը եւ դրանով իսկ կտրուկ կխափանի Հոնկոնգի ինքնավարությունն ու համակարգը, որը նրան այդպես բարգավաճող է դարձրել»։

«Հոնկոնգի վզին նոր ազգային անվտանգության մասին օրենք փաթաթելու Չինաստանի որոշումը ուղիղ հակադրվում է նրա միջազգային պարտավորություններին՝ իրավաբանորեն պարտավորեցնող սկզբունքների համնաձայն, որորնք գրանցված են ՄԱԿ-ում չին-բրիտանական համատեղ հռչակագրում»,- ասել են նրանք։

«Մենք նաեւ ծայրահեղ մտահոգված ենք նրանով, որ այդ ակցիան կխորացնի հոնկոնգյան հասարակության մեջ գոյություն ունեցող պառակտումը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները