Xiaomi-ն սկսել է 6G ցանցի փորձարկումները

19:13   28 Մայիս 2020    255

Xiaomi-ն սկսել է 6G ցանցի նախնական փորձարկումները: Այս մասին չինական Xinhua լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունը:

Ցզյունի խոսքով՝ սմարթֆոնների եւ կենցաղային տեխնիկայի արտադրողը հետաքրքրված է նոր սերնդի կապի ստանդարտի յուրացմամբ: Գործարարը չի բացահայտել մանրամասն տեղեկությունները իրականացված փորձարկումների վերաբերյալ, սակայն նշել է, որ Xiaomi-ում մեկնարկել են 6G ցանցերի ուսումնասիրությունները: Լեյ Ցզյունը նաեւ շեշտել է, որ վեցերորդ սերնդի կապի ստանդարտի մշակումը հնարավոր չէ առանց լայնածավալ արբանյակային ինտերնետ ցանցի զարգացման, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

5G-ի քննարկման համատեքստում Xiaomi-ի ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի համավարակը բացասաբար է անդրադարձել ամբողջ աշխարհում արդյունաբերության զարգացման վրա: Գործարարը նշել է, որ ընկերությունը մտադիր է շարունակել 5G աջակցությամբ սմարթֆոնների արտադրությունը՝ չինական շուկան «պաշտպանելու» եւ Xiaomi-ի միջազգային ընդլայնումը կազմակերպելու համար: «5G-ով սարքերը կոչված են չինական շուկայի կարիքները բավարարելու համար»,- նշել է Ցզյունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները