Բրիտանուհին հարազատ քրոջը գտել է կորոնավիրուսի շնորհիվ

19:56   28 Մայիս 2020    246

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Թերի Աբիմբոլան գտել է հարազատ քրոջը կորոնավիրուսի շնորհիվ:

32-ամյա Թերին իմացել է, որ հարազատ քույր ունի, սակայն նրան գտնելու բոլոր փորձերն ապարդյուն են եղել:

Կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ժամանակ Աբիմբոլան ազատ ժամանակ է ունեցել եւ կրկին սկսել որոնումները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռեգիստրացիոն կայքի արխիվներում բրիտանուհին մի կնոջ լուսանկար է նկատել, որը նրան նման է եղել: Նա գրել է կնոջը, եւ վերջինս պատասխանել է նրան: Պարզվել է, որ 51-ամյա Ջոան Օդվայերը նրա հարազատ քույրն է:

«Ես զանգեցի նրան, մենք քննարկեցինք ամեն ինչ՝ անուններ, լուսանկարներ, ծննդյան վկայական եւ այլն»,-պատմել է Թերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները