Եզակի սաթն անվանել են COVID-19-ի դեմ ապագա հաղթանակի պատվին

22:04   28 Մայիս 2020    270

Կալինինգրադի մարզում գտել են սաթի գրեթե 2,5 կգ քաշով եզակի բնակտոր: Քարն անվանել են «Հաղթողը»:

Կալինինգրադի սաթի կոմբինատում գտածոն լավ նշան են համարում: Բանն այն է, որ եզակիներին են դասվում այն քարերը, որոնց քաշը սկսվում է 1 կիլոգրամից, որոնք բավականին հազվադեպ են հանդիպում:

Համավարակի պատճառով սաթի արդյունահանման սեզոնը մեկնարկել է ոչ թե ապրիլին, այլ մայիսին, եւ մասնագետները «Հաղթողին» հայտնաբերել են հենց առաջին օրերին: Դրանից բացի, բնությունը փայլաքարին պարգեւել է խորհրդանշական պատկեր, որը հիշեցնում է եռաժանի կամ թագ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները