Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է սահմանափակման սանիտարական միջոցառումները հանելու «երկրորդ փուլի» մասին

22:12   28 Մայիս 2020    316

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է սահմանափակման սանիտարական միջոցառումները հանելու «երկրորդ փուլի» մասին։

Ինչպես հայտարարել է կառավարության ղեկավարը, երկրում համաճարակաբանական իրավիճակը, «ավելի շուտ լավն է», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մասնավորապես, Ֆրանսիայում այլեւս չեն մնացել «կարմիր» գոտիներ (ծայրահեղ անբարենպաստ սանիտարական իրավիճակով), այժմ երկիրը բաժանվում է «նարնջագույն» եւ «կանաչ» շրջանների։ Երկրի համարյա ամբողջ տարածքն այսուհետ «կանաչ» գոտում է։ «Նարնջագույն» են ճանաչվել միայն մայրաքաղաքային տարածաշրջանի Իլ դե Ֆրանսի շրջանները, այդ թվում՝ Փարիզը, անդրծովյան Գվիանա եւ Մայոտա շրջանները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Կանաչ» (բարենպաստ) շրջաններում արդեն հունիսի 2-ից կբացվեն ռեստորաններն ու սրճարանները, «նարնջագույններում» առայժմ սրճարանում եւ ռեստորանում կարելի կլինի նստել միայն բացօթյա հատվածներում։

Փարիզում հունիսի 2-ից կբացվեն բոլոր այգիներն ու պուրակները՝ երկուսուկես ամիս փակ մնալուց հետո։ Այս մասին քաղաքապետարանը հայտարարել էր դեռեւս մինչեւ վարչապետի ելույթը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները