Իսպանիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից մահվան 1 դեպք է գրանցվում

22:53   28 Մայիս 2020    276

Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 182 հիվանդի մոտ:

Համաճարակի բռնկման պահից ի վեր Իսպանիայում ՓՇՌ-թեսթի միջոցով վարակման 237․906 դեպք է հայտնաբերվել: Վերջին 8 օրում մահացել է 38 մարդ, համաճարակի ողջ ընթացքում՝ 27․119: Ի դեպ, երկրորդ օրն անընդմեջ մահացության 1 դեպք է գրանցվել երկրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիվանդության տարածման ընթացքում հիվանդանոց է տեղափոխվել 123․804 մարդ, որոնցից 301-ը՝ վերջին մեկ շաբաթում: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 60․909 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները