Ցուկերբերգը չի կարծում, թե սոցցանցերը պետք է ստուգեն փաստերը, որոնք հրապարակում են քաղաքական գործիչները

09:28   29 Մայիս 2020    239

Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը չի կարծում, թե սոցցանցերը պետք է ստուգեն փաստերը, որոնք հրապարակում են քաղաքական գործիչները, հաղորդում է CNBC-ը:

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-յան էջում փաստերի ստուգում սկսելու Twitter-ի որոշումը՝ նա նշել է. «Չեմ կարծում, թե Facebook-ը կամ այլ սոցցանց պետք է ստուգի այդ փաստը: Քաղաքական խոսքը ժողովրդավարության մեջ ամենազգայուն մասերից է, եւ մարդիկ պետք է հնարավորություն ունենան տեսնել, թե ինչ են ասում քաղաքական գործիչները»:

Հոկտեմբերին Facebook-ը հայտարարել էր, որ քաղաքական գործիչներին թույլ կտա սոցցանցում գովազդ ցուցադրել, նույնիսկ եթե այն ապատեղեկատվություն է պարունակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցուկերբերգը հավելել է, որ ընկերությունն ունի սահմաններ, որոնք ոչ ոք, ներառյալ քաղաքական գործիչները, չպետք է խախտեն, եւ ոչ ոք չի կարող օգտագործել սոցցանցը ինչ-որ մեկին վնասելու կամ բռնության ենթարկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները