Սահակաշվիլին նախազգուշացրել է Ուկրաինայի «բալկանացման» վտանգի մասին

10:12   29 Մայիս 2020    283

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որն ավելի վաղ նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար, հայտարարել է, որ Կիևը վախենում է Ուկրաինայի մարզերում Ռուսաստանի ազդեցության ընդլայնումից և երկրի հետագա «բալկանացումից», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, այժմ մի իրավիճակ է ստեղծվել, երբ «Ուկրաինայում բարեփոխումների գործընթացի բացակայությունը» շահեկան է Ռուսաստանի համար: Դրա ապացույցը կարելի է տեսնել ինչպես տեղեկատվության բաց աղբյուրներում, այնպես էլ «որոշ հետախուզական տվյալներում»,- նշել է Սահակաշվիլին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա կարծում է, որ սպառնալիքը կայանում է նրանում, որ ուկրաինական որոշ շրջաններ «կարող են հայտնվել Ռուսաստանի ազդեցության տակ»:

«Սա բալկանացման սցենար է»,- ասել է Սահակաշվիլին: Նա նաև նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները կանեն «հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն չիրականացվի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սահակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները