Իրանի խորհրդարանը նոր խոսնակ ունի, որը պահպանողականների կողմնակից է

10:30   29 Մայիս 2020    338

Իրանում 58-ամյա Մոհամադ Բագեր Հալիբաֆը ընտրվել է խորհրդարանի խոսնակ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Իրանական պետական ​​հեռուստատեսության տվյալներով, նրա կողմ է քվեարկել ներկա 267 պատգամավորներից՝ 230-ը: Մնացած ձայները բաշխվել են մյուս թեկնածուների միջև, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանում խորհրդարանի խոսնակի պաշտոնը համարվում է երկրում ամենաազդեցիկ պաշտոններից մեկը:

Խորհրդարանի խոսնակն ընտրվում է մեկ տարի ժամկետով: Հալիբաֆը 2005-2017թթ. եղել է Թեհրանի քաղաքապետ, Իրանի նախագահի թեկնածու, աշխատել է ոստիկանությունում և եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ:

Նա հայտնի քաղաքական գործիչ է, պահպանողականների կողմնակից: Խորհրդարանի խոսնակի պաշտոնը 2008 թ.-ից զբաղեցնում էր Ալի Լարիջանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները